▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շշի Մելոն սխալվել է. «Ժողովուրդ»

«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրած դիմումում նշել է, որ ինքը հրաժարվում է պատգամավորական մանդատից:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ պատգամավորը պարզապես սխալվել է եւ խմբակցության անդամությունից հրաժարվելու փոխարեն պատգամավորական մանդատից է հրաժարվել: Մինչդեռ լինելով թիվ 26 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր՝ նա կարող էր ԲՀԿ-ից դուրս գալ եւ, ի տարբերություն համամասնական ցուցակով ընտրվածների, շարունակեր պահպանել պատգամավորի կարգավիճակը:

Ի դեպ, Մելիք Մանուկյանը 15 օր ժամանակ ունի՝ իր դիմումը հետ վերցնելու համար»:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին