▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 27.08.2025 lang.iso lang.iso lang.iso

«Շշի Մելոյի» «Ռենջ Ռովերը» դեպքի վայրից հեռացնողը կալանավորվեց

 

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին  տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ խոսքը Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) դեմ ենթադրյալ մահափորձի դեպքի մասին է, մեքենան դեպքի վայրից թաքցնողը՝ նրա թիկնապահը։

Ըստ Քննչական կոմիտեի, 2019 թվականի օգոստոսի 2-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել էր վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ` դուրս բերել դեպքի վայրից ու դիմել փախուստի:

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1976 թվականին: Ձեռնարկված մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև՝ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել էր և ձերբակալվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու կասկածանքով: Հայտնաբերվել էր նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաև՝ «Շշի Մելոյի» թիկնապահը մեքենան վարել է ոստիկանի ուղղությամբ․ նոր մանրամասներ նրա ձերբակալությունից

Պայթուցիկը հեռակառավարվել է ռեստորանից. Ոստիկանության տեսանյութը՝ Շշի Մելոյի «Ռենջ Ռովերը» վնասած պայթյունի վերաբերյալ

«Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձ կատարողը նախապես պայթուցիկ նյութ է տեղադրել կամրջի տակ

Վնասվել է «Շշի Մելոյի» Range Rover-ը. մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի մասին

«Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձի գործով ձերբակալվել է 3 անձ. ՔԿ

Շշի Մելոյի ավտոմեքենայի պայթյունի փորձի գործով 3 մեղադրյալները կալանավորվեցին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին