▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստացվում է, որ Լաչինի միջանցքն այլևս ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին

Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում սեղծված իրավիճակին:

«Այս պահին գլխավոր և ամենահրատապ հարցը Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամն է: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է՝ Լաչինի միջանցքը փակ է: Հիշեցնեմ՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. Ադրբեջանը երաշխավորել էր մարդկանց, բեռների անարգել անցումը:

Հիմա ստացվում է՝ միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է քննարկել իրավիճակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին