Իոսիֆ Ստալինի թոռը քննադատել է ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը՝ մեղադրելով Ուկրաինայի հետ պատերազմի և Ղրիմի անեքսիայի համար։
Բրիտանական Daily Mail պարբերականին տված հարցազրույցում Եվգենի Ջուղաշվիլին ռուս նախագահի վարքն անվանել է «անուղեղ», իսկ Կրեմլի քաղաքական էլիտային՝ «գողեր», ովքեր հիմարեցնում են ռուսներին, փոխանցում է Обозреватель-ը։
Ստալինի թոռան խոսքով՝ Պուտինն իր իմիջին ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան քաղաքականությանը։ «Ի՞նչ է նա անում։ Ի՞նչ նպատակներ ունի։ Կռվեցրեց մեզ մեր հարազատ ժողովրդի՝ Ուկրաինայի հետ։ Ի՞նչ առաջնորդներ ունենք մենք հիմա։ Մենք այսօր չունենք խելացի ղեկավարներ, միայն գողեր»,- ասել է նա։
Ջուղաշվիլին քննադատել է Ղրիմի անեքսիան։ Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանին իրոք այդքան պետք էր թերակղզին, ապա վերադարձնել այն պետք էր ոչ թե ուժով, այլ իրավաբանորեն։ Մասնավորապես՝ նա խորհուրդ է տալիս պարզել, թե ճիշտ է արել Նիկիտա Խրուշչովը՝ փոխանցելով Ղրիմը, և ինչ պայմաններով է դա արվել։
«Ծայրահեղ դեպքում կարելի էր գնել թերակղզին։ Կարելի էր մի բան անել, այլ ոչ թե ուժով խլել տարածքը։ Արդեն 21-րդ դարն է, սակայն մեր առաջնորդների մեթոդները մնացել են նույնը»,- նշել է Ջուղաշվիլին։
«Ի՞նչ է նա անում։ Ի՞նչ նպատակներ ունի։ Կռվեցրեց մեզ մեր հարազատ ժողովրդի՝ Ուկրաինայի հետ։ Ի՞նչ առաջնորդներ ունենք մենք հիմա։ Մենք այսօր չունենք խելացի ղեկավարներ, միայն գողեր»,- բրիտանական Daily Mail պարբերականին տված հարցազրույցում Ստալինի թոռը՝ Եվգենի Ջուղաշվիլին, քննադատել է Պուտինին:
Обозреватель-ը գրում է, որ Ջուղաշվիլին ռուս նախագահի վարքն անվանել է «անուղեղ», իսկ Կրեմլի քաղաքական էլիտային՝ «գողեր», ովքեր հիմարեցնում են ռուսներին:
Ստալինի թոռան խոսքով՝ Պուտինն իր իմիջին ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան քաղաքականությանը։ Ջուղաշվիլին քննադատել է Ղրիմի անեքսիան։ Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանին իրոք այդքան պետք էր թերակղզին, ապա վերադարձնել այն պետք էր ոչ թե ուժով, այլ իրավաբանորեն։ Մասնավորապես՝ նա խորհուրդ է տալիս պարզել, թե ճիշտ է արել Նիկիտա Խրուշչովը՝ փոխանցելով Ղրիմը, և ինչ պայմաններով է դա արվել։ «Ծայրահեղ դեպքում կարելի էր գնել թերակղզին։ Կարելի էր մի բան անել, այլ ոչ թե ուժով խլել տարածքը։ Արդեն 21-րդ դարն է, սակայն մեր առաջնորդների մեթոդները մնացել են նույնը»,- նշել է Ջուղաշվիլին։