▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է». Վլադիմիր Գասպարյան

«Եթե հեղափոխությունը որոշի ձեզ որպես զոհ մատուցել, դուք պատրա՞ստ եք դրան».- «Para TV»-ի եթերում Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեց լրագրողը:

Ի պատասխան Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է». Վլադիմիր Գասպարյան

«Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ես զոհի կերպար չեմ կարող լինել։ Ես այնքան մահ եմ տեսել, այնքան բանի միջով եմ անցել, ես հոգեբանորեն միշտ պատրաստ եմ ամեն ինչի, ավելի դաժան բաներ եմ տեսել, ընկերներ եմ կորցրել, կռիվ եմ արել․․․: Եվ չեմ պատրաստվում հանդուրժել, վաղը դուք կարող եք տեսնել դրոնը ձեր լուսամուտի առջև և կպարզեք, որ «Ազատությունն» ուզում էր իմանալ՝ ինչ էիք անում դուք ներսում։ Եթե մի պետության մեջ պետք է հանդուրժեն, կներեք բառիս համար, բեսպրեդելը, այդ պետությանը պետք է դնել տեղը։ Ես չեմ ասի՝ սթափվեք, գժուկնե՛ր, սա փոքր երկիր է, ես կասեմ՝ սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է։ Մարդիկ կան, որ վախենալուց խելոքանում են, մարդիկ էլ կան, որ վախեցնելուց, ավելի․․․»,- Գասպարյանը չի ավարտել միտքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև՝ Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. 2 տարիների ընթացքում շատ են եղել սադրանքներ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին