Վանաձորի ՏՏ կենտրոնի բիզնեսի զարգացման պատասխանատու Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Ստեփանակերտի նկուղներից մեկում երեխա է ծնվել. Արցախն ԱՊՐԵԼ ու ԱՊՐԵԼՈՒ է»: Դիտեք նաև՝ |
Թարմացված․ «Արևիկ» բուժմիավորում է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 6-ի վիճակը միջին ծանրության է, նրանք մարմնի տարբեր մասերի բեկորային վնասվածքներ ունեն: Այս մասին Արցախի հեռուստաընկերությանն են հաղորդել «Արևիկ» բուժմիավորման բժիշկներից: «9-ից 3-ը գտնվում են ծանր վիճակում, որոնց մեկը գտնվում է վիրահատարանում և վիրահատվում է ներքին արյունահոսություն ախտորոշմամբ: Մեկ երեխա արդեն վիրահատվել է կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով: Մեկ երեխա ծանր գանգուղեղային վնասվածք ունի, պատրաստվում է վիրահատության»,- նշեց բժիշկը: Արցախի բնակիչներից մեկը լրագրողի հետ զրույցում պատմել է, որ կրակոցների ժամանակ ընտանիքին իջեցրել է նկուղ, սակայն կինը և թոռնիկը վիրավորում են ստացել. «Կինս վիրավորվել է, թոռս էլ: Երկուսին էլ վիրահատում են»: «Մենք գյուղից դուրս ենք եկել, մի ծառի տակ նստել ենք, որ կրակոցները հանդարտվեն, կարողանանք դուրս գալ, այդ պահին խփել են, ընկել է երեխեքի առաջը, ու այդպես բոլորը վիրավորվել են, երևի բնակչության շրջանում զոհեր էլ ունենք»,- պատմել է Արցախի բնակիչը: Արցախցիներից մեկը պատմել է, որ իր 3 երեխաներն էլ վիրավորում են ստացել. «Մեկն էլ ռուսների մոտ է: Չգիտեմ՝ ինքը լա՞վ ք, թե ոչ»: Հեռուստաընկերության հետ զրույցում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ իր ներկայությամբ արձանագրվել է առնվազն 50 անձանց մուտքը հիվանդանոց, այդ թվում՝ կոնկրետ տեղում 15 քաղաքացիական անձանց մասին է խոսքը. «Մեր հավաքագրած տեղեկատվության համաձայն՝ շուրջ 23 քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, որոնց մեջ նաև 8 երեխաներ: Սա ոչ թե հակաահաբեկչական գործողություն է, այլ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանության արյունալի փուլն է: Սա նաև միջազգային հանրության` այս 9 ամիսների ընթացքում ցուցաբերած անգործության, անհասցե հայտարարությունների և անկարողության հետևանքն է»: |
Թարմացված․ Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը: Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են ադրբեջանական զինված ուժերի կողմից, հայտնում է Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը: Թարմացված․ Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից: |
Ստեփանակերտի նկուղներից մեկում երեխա է ծնվել. Արցախն ապրել է ու ապրելու է
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին
ավելին