Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը տեղեկացնում է.
«Տեղեկություններ կան, որ օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք և համոզել Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից:
Վերոնշյալ պաշտոնյան հայտարարել է նաև, որ «այսպես, թե այնպես գյուղը դատարկվելու է, քանի որ Ադրբեջանը շուտով կշահագործի Աղավնոյին կից ճանապարհը»:
Առաջիկայում կհրապարակենք Աղավնո գործուղված պաշտոնյանյի անունը և կներկայացնենք գյուղաբնակների հետ զրույցի այլ մանրամասներ:
Նշենք, որ այդ ճանապարհի շահագործումից հետո հայկական կողմը կորցնելու է վերահսկողությունը Բերձորի, Աղավնոյի և մի քանի այլ համայնքների նկատմամբ:
Հիշեցնենք նաև, որ Աղավնոյի հերոսական բնակիչները 2020 թվականի պատերազմից հետո, հակառակ Երևանի և Ստեփանակերտի ջանքերին` համառորեն չլքեցին գյուղը:
Հիմա իրենց առաջարկում են անաղմուկ հեռանալ սեփական տներից»: