▲ Դեպի վեր

Ուրբաթ, 02.05.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ստեփանավանում ՃՈ պետը զանգել, պարեկներին ասել է` էտ ավտոն շատ ա քաղաքում ֆռֆռում, կանգնեցրեք, ակտ գրեք». Դավիթ Ջիլավյան

«Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր. վարորդի ընկեր» ֆեյսբուքյան խմբի անդամ Դավիթ Ջիլավյանն ահազանգում է.

«Եկել եմ մի հատ աբսուրդ պատմեմ։ Իսկական բեսպրիդել:
Երեկ Ստեփանավանում բարեկամիս, ում վարորդականը ռուսական է, կանգնեցնում են պարեկները: Թե բա.

-Նոր պետերը ասացին, որ էս ավտոն կանգնեցնենք, կես ժամ առաջ տեսել են, որ ռեմեն գցած չես եղել:
-Ախպեր, ի՞նչ եք խոսում, հիմա գցած եմ:
-Բա չէ, հիմա կարողա գցած ես, կես ժամ առաջ տեսել են, որ գցած չես եղել: Գրում ենք, եթե համաձայն չես, վարորդականդ չենք տալիս, մինչև չմուծես։
Զանգել է ինձ, ասում եմ` էտ ի՞նչ են խոսում, ո՞նց կարա կես ժամ առաջ մեկի ասածի հիմքով ակտ գրեն:
Վերջը գրում են, մուծում ենք, որ վարորդականը տան, հիմա պիտի դատարան տանք։
Հետո ուրիշ մարդ գնում, տեսնում է պարեկներին, ասում է 1 ժամ ա` Հայաստան է եկել, էտ երեխուն խի՞ եք նենց անում, որ ընդհանրապես չուզի գալ Հայաստան։ Ասում են. «Ախպեր ջան, դե պետը զանգել ա, ասել ա` էտ ավտոն շատ ա քաղաքում ֆռֆռում, կանգնացրեք, ակտ գրեք»։
Դե արի ու դիմացի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին