▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստիպված եմ դադարեցնել ծառայությունս ՀՀ Ոստիկանությունում. Դերենիկ Ուզունյան

Ոստիկանության մայոր, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Դերենիկ Ուզունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ ծառայակից ընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ստիպված եմ դադարեցնել ծառայությունս Ոստիկանությունում։ Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին:

Սա հիրավի ծանր որոշում էր, ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության, վստահ եմ՝ փոքր ֊ ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս ։

Աստված պահապան մեր Հայրենիքին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին