▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստորացված զգալը մարդու ամենավտանգավոր հոգեվիճակներից է

Ձերըդ` մեծություններ, արթնացեք...

Այս իրավիճակն արդեն զզվեցնում է:

Անգամ` ամենախոհեմ ու ծայրահեղ քայլերի չգնացող մարդն այս... մղձավանջի մեջ, սկսում է կորցնել համբերությունը:

Ամեն առավոտ` նույն անորոշ ու աննպատակ օր մաշելու զգացողությունն է:Արթնանում ես,դուրս նայում պատուհանից,ընդամենը համոզվում,որ աշխարհի վերջը դեռ չի եկել...կրկին պարփակվում ես քո անորոշության չորսը պատերի տիրույթում,կարծես ժամանակ կոչվածն հատուկ քեզ համար կանգ է առել:Երբեմն էլ թաքուն խոստովանում ես ինքդ քեզ,թե`

«բա,աշխարհի վերջը էլ ոնց է լինում»:

Այս իրավիճակում,անկախ քո կամքից,սկսած վեհ գաղափարներից մինչ մեզանում էնքան արժեզրկված ներողամտություն ու հանդուրժողականություն` ինքնածաղրանք ես որակում:

Մարդու ամենավտանգավոր հոգեվիճակներից է`ստորացված զգալու հոգեվիճակը:Հոգեբանական ահա հենց` այդպիսի իրավիճակներից են ծնվում ծայրահեղ քայլերի դիմելու որոշումները /ունեցել ենք օրինակներ /: Անգամ` համընդհանուրի,պետության ու հասարակության հոգսերով ապրող գործչի,օրինակելի քաղաքացու մեջ սկսում է գլուխ բարձրացնել` սեփական շահի արհամարվածությունն ու ստորացումը:

Եվ... Աստված` մի արասցե:

Ռեստորաններն ու հանգստի գոտիները,զվարճանքներն ու խրախճանքները,արտասահմանյան շրջագայություններն ու աշխարհի հրաշալիքների վայելքները,բեմահարթակներն ու ծափահարությունները,հաց վաստակելու ու մարդավայել ապրելու ճանապարհները` փռված չեն միայն ոմանց ոտքեր տակ...

Ապրել` ամեն առավոտ,նույն անորոշ ու աննպատակ օր մաշելու զգացողությամբ,ինքդ քեզ ստորացված ու մեկուսացված զգալու հոգևիճակով`ապրել չէ:

Իսկ անկախ մարդկանց այն տեսակից,ովքեր` մի փոր հացը կյանք են անվանում, մինչդեռ և, սարսափում աշխարհի կործանումից,ուզում եմ ասել.

- Ձեզ համար աշխարհը` վաղու~ց է կործանվել:Իսկ ապրել ցանկացողների «աշխարհի վերջը», երբեք` չի գալու:

Թախանձագին, դիմում եմ` «արժանապատվությանն ու ինքնասիրությանը».

- Ձերըդ` մեծություններ, արթնացեք...


Ազատ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին