▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետը հերքում է իր դանակահարության մասին ասեկոսեները

Այսօր առավոտյան համացանցում հայտնվեց տեղեկություն, թե Սյունիքի  նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի միջև, շաբաթ օրը լուսաբացին մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Սուրիկ Խաչատրյանը սուր ծակող կտրող գործիքով թեթև մարմնական վնասվածք է պատճառել  մարզպետ Վահե Հակոբյանին:

Asekose.am-ի թղթակիցը զանգահարեց Վահե Հակոբյանի հեռախոսահամարին, սակայն մարզպետի փոխարեն պատասխանեց, նրա մերձավորներից մեկը: Մեր զրուցակիցը հերքեց վերոհիշյալ տեղեկությունը` նշելով, որ  Վահե Հակոբյանը ընդհանրապես մոտ օրերս չի հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ:Իսկ մեր հեռախոսազանգին ինքն է պատասխանում, քանի որ այդ պահին մարզպետը խիստ զբաղված էր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին