▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թացը, չորը ու Կոմիտաս 5-ի իրական սեփականատերը. Աղվան Վարդանյանն արձագանքում է

ՀՅԴ խմբակցության քարտուղար, սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանն արձագանքել է Asekose.am-ի`«Կոմիտաս 5-ի իրական սեփականատերերը. Աղվան Վարդանյան և «Չեչե՞ն» » հրապարակմանը: 

Աղվան Վարդանյանի պատասխանը` ստորև. 


Թացը չորի հետ չի վառվի

 

Այսօր քաղաքում չէի: Քիչ առաջ վերադարձա ու տեղեկացա, որ Ձեր կայքը գրել է, թե Կոմիտաս 5-ում կառուցվող շենքի իրական սեփականատերը ես եմ:

Հերթական ապատեղեկատվությունն է: Այդտեղ ինձ ոչինչ չի պատկանել ու չի պատկանում: Ով ուզում է դրանում համոզվել, որեւէ դժվարություն չունի: Ով չի ուզում, նրան ասելու բան չունեմ:

 

Միակ ճիշտն այն է, որ ճանաչել ու ճանաչում եմ տարածքի եւ նախկին սեփականատիրոջը, եւ սփյուռքահայ կառուցապատողին: Նաեւ ժամանակին փորձել եմ օգտակար լինել նրանց իրենց աշխատանքներն օրենքի սահմաններում կարգավորելու հարցում:

 

Հիմա ի ՞նչն է խնդիրը: Սփյուռքահայ ներդրողը ընդառաջելով բավարարել է բնակիչների բոլոր պահանջները: 14-ի փոխարեն կառուցում է 7 հարկանի շենք` պետական բոլոր չափանիշներին համապատասխան: Թացը չորի հետ վառելու այս կիրքը ու ՞մ է ձեռնտու:

Կապրենք` կտեսնենք:

 

Աղվան Վարդանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին