Asekose.am-ի ունեցած տեղեկություններով Կոմիտաս -5 հասցեում կառուցվող շենքի իրական սեփականատերը ՀՅԴ խմբակցության քարտուղար, սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանն է:
Աղվան Վարդանյանն իր բաժնետոմսերի մի մասը վաճառել է
«Չեչեն» մականվամբ դաշնակցականի, ով , ըստ որոշ լուրերի, նաև մի քանի ռեստորաններ ունի Երևանում:
Asekose.am-ը փորձեց կապ հաստատել Աղվան Վարդանյանի հետ, սակայն ՀՅԴ խմբակցության քարտուղարը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Փաստորեն, ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին ծավալած կոշտությամբ ու դաժանությամբ, ակտիվիստներից պաշտպանում է ընդդիմության ներկայացուցչին:
Նշենք, որ մամուլ այսօր գրել էր, որ Կոմիտասի 5 հասցեում կառուցվող շենքի իրական սեփականատերը հայտնի օլիգարխ, «Ֆլեշ Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն է։
Հավելենք, որ մամուլն անդրաձել էր նաև Կոմիտաս 5-ի կառուցապատող «Լիբեր» ՍՊ ընկերությանը, նշելով, որ պետռեգիստրի կայքում որպես ընկերության հիմնադիր նշված է Արաբյան Ռուբենի անունը, սակայն հայտնի է, որ առանց ՀՀ իշխանական վերնախավի շինարարական նման ծավալի գործեր գլուխ չեն գալիս: