«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի ռուսալեզու տարբերակը, որի պրեմիերան մարտի 8-ին կայացել էր Մոսկվայում, այսօրվանից հասանելի է Համացանցում: Հնդկահայքի մոռացված պատմության մասին բացառիկ մանրամասներ ներկայացնող ժապավենը «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մասն է: Այն նկարահանվել է հանրության միջոցներով և չի հետապնդում կոմերցիոն նպատակներ:
Նախատեսվում է անցկացնել նաև ֆիլմի ցուցադրություններ սփյուռքահայ համայնքներում՝ մեծ էկրաններին: Ժապավենի հայերեն և անգլերեն տարբերակները կներկայացվեն առաջիկայում:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոն