▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են Սիփան Փաշինյանի ավտոմեքենան

 

Երեկ երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում թալանել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։

Այս մասին գրում է  A1 Plus-ը՝ հղում տալով իր հավաստի տեղեկություններին: 

Մեքենան առավոտից կայանված է եղել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, իսկ երեկոյան, երբ Սիփան Փաշինյանը մոտեցել է, որ նստի իր ավտոմեքենան նկատել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրված է։

Նրա մեքենայից գողացել են  20 տարվա կոնյակ և մեկ նոթբուք։

Այս պահին տեղում իրականացվում է հետաքննություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին