▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թամանյանի արձանի մոտ արգելում են ստորագրահավաքը՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի

Թամանյանի արձանի մոտ արգելում են Վարդան Պետրոսյանին նվիրված ստորագրահավաքը... Սա նշանակում է, որ կան ուժեր, որոնք չեն ցանկանում ողբերգության բացահայտումը...

Նախաքննական մարմինը թաքցնում է ամենագլխավորը՝ ով է նստած եղել  «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ղեկի մոտ...
Ես ողբերգության հաջորդ օրվանից պնդել եմ, որ հնարավոր է մեքենան վարած լիներ զոհված պատանիներից մեկը, ուստի նաև սա է պատճառը, որ  «տուժող կողմը» անհավանական, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում, փորձում է բարոյական ճնշմամբ հասնել ողբերգության իրական պատկերի խճողմանը...

Եվ այս ամենն արվում է նախաքննական մարմնի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի գործուն մասնակցությամբ...
Ի՞նչ շահագրգռվածություն ունի Արամ Թամազյանը...
Եվ չի՞ պատրաստվում ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը սանձել Արամ Թամազյանին՝ ապօրինություններ թույլ տալու համար...

Թատերագետ Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին