▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տան ննջասենյակից և նկուղից զենք-զինամթերք է հայտնաբերվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ հոկտեմբերի 22-ին ոստիկանները խուզարկություն են կատարել 1958 թ. ծնված Զավեն Զ.-ի տանը, որտեղ ննջասենյակից հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն ատրճանակ, «ԻԺ 38» օդամղիչ հրացան` օպտիկական սարքով, 5,6 մմ տրամաչափի 77 փամփուշտ, ինքնաշեն 2 դաշույն` 36 սմ և 39 սմ շեղբի երկարությամբ, իսկ տան նկուղից` ինքնաշեն հրազեն` հարմարեցված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, նույն նկուղի 2-րդ սենյակի սեղանից` օդամղիչ հրացանի իրան` հարվածային մեխանիզմով, կաշեպատ արկղ, որի մեջ առկա էր ինքնաշեն 5,6 մմ տրամաչափի փամփուշտների համար թմբուկ` 10 անցքերով, որից 9-ում առկա էին կրակված 5,6 մմ տրամաչափի պարկուճներ, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 16 պարկուճ, լուսաձայնային հրթիռ արձակող ինքնաշեն սարք և զինագործական գործիքներ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին