▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկացումների բեռը թող կրեն գերշահույթ ստացող օլիգարխները. հայտարարություն

Վարչախմբի վարած ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքականության պատճառով ստեղծվել են մենաշնորհային մեխանիզմներով գին ձևավորող տնտեսվարող սուբյեկտներ: Դա, օրինակ, թույլ է տալիս վառելիք ներկրողներին և/կամ դրա մանրածախ առևտրով զբաղվողներին ցանկացած պահի թելադրել իրենց գերշահույթ ապահովող գին: Դրանով և կառավարության թողտվությամբ է պայմանավորված, որ միջազգային շուկայում էներգակիրների փոքր իսկ բարձրացումը կամ ՀՀ դրամի թեկուզ աննշան արժեզրկումը բերում է Հայաստանում վառելիքի գների աճի: Մինչդեռ ներկա պահին, երբ վառելիքի գները միջազգային շուկայում կիսով չափ անկում են ապրել, հակառակը տեղի չի ունենում:
Գազի գնի վերջին անհիմն թանկացումը օրական 12-16 ժամ աշխատող երթուղայինների վարորդներին դրեց այնպիսի վիճակի մեջ, որ նրանք, չնայած չարքաշ աշխատանքին, չեն կարողանում իրենց տարրական սոցիալական կարիքները հոգալ: Թանկացման արդյունքում նրանք իրենց օրական վաստակած 5-6.000 դրամից շուրջ 4.000-ը ստիպված են վճարել թանկացած գազի դիմաց: Ստեղծված իրավիճակը նրանց դրդեց գործադուլի:
Պատկան մարմինները, հավատարիմ իրենց գործելաոճին, լծվեցին այդ բողոքի ալիքը որպես ուղևորափոխադրումների սակագների բարձրացման հիմք ներկայացնելու գործին: Վարորդներն իրենց հերթին, անընդհատ նշում էին, որ դեմ են ցանկացած թանկացման՝ լինի սնունդ, տրանսպորտ, թե որևէ այլ ծառայություն:
Պահանջում ենք վերջին թանկացումների պատճառով առաջացած խնդիրները չբարդել չունևոր խավի վրա: Թանկացումների բեռը թող կրեն մենաշնորհային գներ թույլ տվող վարչախումբը և գերշահույթ ստացող օլիգարխները:
Երևանի քաղաքապետարանում անցկացված քննարկումների արդյունքում վարորդներին խոստացել են մեկ ամսվա ընթացքում իջեցնել վառելիքի գինը: Մենք էլ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը՝ վարորդների սոցիալական արդարության պահանջի խեղաթյուրումն ու գազի գների իջեցման փոխարեն ուղևորափոխադրումների սակագների բարձրացումը թույլ չտալու համար:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնող խումբ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին