Հայաստանը ցանկանում է ԵՄ մաս կազմել։ Այս մասին Լատվիա կատարած այցի ժամանակ Rus.lsm.lv-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Լրատվամիջոցը նշում է, որ Ալեն Սիմոնյանը Ռիգայում լատվիացի իր գործընկեր Դաիգա Միերինյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրն ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը։ «Մենք խոսեցինք այն մասին, որ ՀՀ-ն ԵՄ ճանապարհին է։ Ուստի դա է պատճառը, որ ՀՀ-ն ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Հայաստանը մեզ տեղեկացրեց նաև, որ ռուս զինվորականներն աստիճանաբար լքում են երկիրը»,- ասել է Դաիգա Միերինյան։ «Այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում։ Պարզապես գործող անձինք են տարբեր։ Մեզ անհրաժեշտ է աջակցություն՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Մենք տարածքային որևէ պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Մեզ անհրաժեշտ է Լատվիայի և եվրոպական մյուս գործընկերների աջակցությունը»,- ասել է Սիմոնյանը։ Խոսելով ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ի արձագանքի մասին՝ Ալեն Սիմոնյանը նշել է․ «Ինչ վերաբերում է ՌԴ-ի խանդին՝ պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին և ազնիվ լինել գործընկերոջ հետ, նույնիսկ եթե այդ գործընկերը փոքր պետություն է։ Մեր հասարակությունն ունի որոշում ՝ լինել ԵՄ մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում այդ հարցով քննարկում տեղի ունեցավ։ Մոտ ապագայում կունենանք այդ հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»։ |
«Տարածքային որևէ պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ»․ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը լատվիական լրատվամիջոցին
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet
Քաղաքական ավելին
![«Էկրանով հա նայում եմ՝ ձեռքը կտրա՞ծ է, թե՞ չէ, պարզվում է՝ չէ»․ Սրբազան](http://asekose.am/filemanager/uploads/2024/03/week-3/nikolpashinyan.jpg)
ավելին
![«Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով»․ Խուդոյան](http://asekose.am/filemanager/uploads/2024/06/week-2/baxramyan.jpg)
ավելին
![«Կգնա, խելոք ա, իրա նմաննե՞րն են գնացել»․ Սրբազան](http://asekose.am/filemanager/uploads/2024/05/week-2/bagratsrbazannikol.jpg)
ավելին
![Ներիր, Տեր, ներիր ինձ, եթե հայրենիքիս օգնելու ճանապարհին որևէ ժամ մեղանչել եմ քո առաջ․․․](http://asekose.am/upload/news/admin/2013/01/50eb9df7c981c_medium.jpg)
ավելին
![Զախարովան բացահայտ սպառնաց Նիկոլենց...Շաքարյանց](http://asekose.am/filemanager/uploads/2023/09/week-2/mariazakharova.jpg)
ավելին
![Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում](/filemanager/uploads/2024/06/week-4/gyumrecilragrox.jpg)
ավելին