▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբեք ոչ ոք ոչինչ չի խոսել․ Սեյրան Օհանյան

Մենք զուգահեռ քննարկման ընթացքում եկանք այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ապրիլյան հանձնաժողովի գործունեությանը․ «Ես, իհարկե, այդ հանձնաժողովը չէի ստեղծի, բայց քանի որ ստեղծվել է, պետական համակարգում է ստեղծվել, հանձնաժողովն իր աշխատանքը պետք է ավարտի և ես էլ իմ կողմից աջակցելու եմ»։

Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ, ինչ կասի նա այս կապակցությամբ, Օհանյանը պատասխանել է․ 

«Ես կարող եմ փարատել բոլոր մտահոգությունները, եթե խոսում եք դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն լինել,  քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է․ վերջակետ դրեք սրան»։

Հարցին, թե իր համար Ապրիլյան պատերազմի հանգամանքներում մութ, չբացահայտված կողմեր կա՞ն, Օհանյանը պատասխանել է․ «Ոչ»։

Այն հարցին էլ, թե Փաշինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ, նա որպես նախկին իշխանության ներկայացուցիչ տեղյա՞կ է եղել նման փաստաթղթի գոյության մասին, Օհանյանն ասել է․ «Ես նախկինում արտահայտվել և հիմա էլ արտահայտվում եմ, որ եթե Արցախի հետ որևէ բան պատահի մենք յուրաքանչյութ թիզ հող պեք է պահպանենք և այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ։ Եթե խոսքը այդ փաստաթղթերի մասին է, այդ փաստաթղթերը միայն ու միայն եղել են բանակցելու համար։ Իսկ տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբեք ոչ ոք ոչինչ չի խոսել»։

Դիտարկմանը, թե ներկա իշխանության հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են, Օհանյանը պատասխանել է․ «Իշխանությունները ազգությամբ ովքե՞ր են, ինչպես կարող է հայը հայի հետ նորմալ հարաբերություն չունենալ։ Այս հանձնաժողովի շրջանակներում ունենք հարաբերություն»։  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին