▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիները նրան չեն փոխել. Անչոկը՝ իր և Արմեն Աշոտյանի հարաբերությունների մասին


«Տարիները նրան չեն փոխել».Երգչուհի Անչոկը՝  իր և Արմեն Աշոտյանի հարաբերությունների մասին

Life.panorama.am-ը գրում է.

Անչոկի, Նարի Հարությունյանի և Սոսո Պավլիաշվիլիի համատեղ «Շանսոն ակումբը» շուտով նոր հասցե կունենա: «Մեր ակումբը կենտրոնից մի փոքր հեռու էր գտնվում, որի պատճառով մեր հանդիսատեսը սկսել էր արդեն բողոքել, այդ իսկ պատճառով ես, Նարին ու Սոսոն որոշում կայացրեցինք շանսոնի սիրահարների համար անակնկալ անել և մոտենալ կենտրոնին»,- կայքի հետ զրույցում ասաց երգչուհի Անչոկը՝ նշելով, որ նորաբաց ակումբը տեղակայված կլինի «Պոպլովոկի» հարևանությամբ:

«Հունիսի 7-ին կկայանա ակումբի բացումը, բայց այն մեծ շուքով չի լինի, քանի որ Սոսոն չի հասցնում ներկա գտնվել, փոխարենը նա Հայաստանում կլինի հունիս 10-ին և մենք համատեղ գեղեցիկ երեկո կունենանք մեր նոր ակումբում, իսկ ամռան կեսին, հավանաբար, ակումբում համատեղ մեծ համերգով հանդես կգանք»,-հավելեց երգչուհին:

«Շանսոն ակումբում» կշարունակեն ելույթ ունենալ Արտակ Ադամյանն ու Էրիկ Մակարյանը, ակումբը ժամանակ առ ժամանակ կհյուրընկալի այլ տաղանդավոր շանսոնյեների, իսկ սեփականատերեր Անչոկն ու Նարին առաջիկայում համերգային առանձնացված օրեր կունենան: Ապագայում Անչոկը, Նարի Հարությունյանն ու Սոսո Պավլիաշվիլին նպատակ ունեն «Շանսոն ակումբի» մասնաճյուղ բացել նաև արտերկրում, որի մասին երգչուհին չցանկացավ դեռևս մանրամասնել:

Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը՝ երգչուհին ասաց. «Ծրագրեր միշտ ունեմ ու աշխատանքներ տարվում են: Դեռևս քաղում եմ իմ և Արմեն Աշոտյանի համագործակցության պտուղները, շուտով այդ երգի հիման վրա կստեղծվի նաև տեսահոլովակ, իսկ առաջիկայում կներկայացնեմ ևս մեկ նոր երգ ու տեսահոլովակ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին