▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչոկը՝ բիզնես գործունեության, անձնական կյանքի և առաջիկա համերգի մասին

Life.panorama.am-ը գրում է. Բիզնեսը բավական լուրջ մոտեցում է պահանջում, նաև՝ հաշվենկատություն և արժեքների վերանայում: Գործընկերների դեպքում յուրաքանչյուր քայլ կարող է դառնալ խնդրահարույց:Այսօր զրուցել ենք երգչուհի Անչոկի հետ, ով արդեն 5 տարի զբաղվում է նաև բիզնես գործունեությամբ: Սպասվող համերգի, գործընկերների հետ հարաբերությունների, անձնական կյանքի և այլ մանրամասների շուրջ՝ հարցազրույցում:

-Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Առաջնահերթ պատրաստվում եմ մայիսի 2-ին կայանալիք իմ, Նարի Հարությունյանի և Սոսո Պավլիաշվիլիի համերգին: Նաև նոր երգ և տեսահոլովակ եմ պատրաստել:

-2015 թվականը, կարծեք թե ակտիվ գործունեությամբ եք սկսել:

-Այո:

-Անչոկ, Հայաստանում համերգներ շատ քիչ են կազմակերպվում վերջին շրջանում: Պատճառները, կարծում եմ, բոլորս էլ գիտենք. համերգ կազմակերպելը ծախսատար աշխատանք է, ֆինանսական խնդիր են առաջանում: Թա՞նկ կարժենան տոմսերը, կկարողանա՞ք ձեր ներդրած գումարը վերադարձնել:

-Ասեմ, որ մենք գումար չենք ներդրել: Ամեն ինչ կազմակերպել է «Forpostart» ընկերությունը՝ Զառա Մխեյանի գլխավորությամբ: Քանի որ նրա հետ բավական մտերի հարաբերությունների մեջ ենք, կարող եմ ասել, որ  տոմսերի գինը սկսվելու է 5000 դրամից: Գուցե մատչելի չի թվում, բայց բացի արտիստներին վճարելուց, բավական մեծ ծախսերն են արվում՝ կապված տեխնիկայի, դրսից եկող աստղերի մնալու վայրի և այլ խնդիրների համար: Այնպես որ, ավելի շատ են 5-10 հազարանոց տոմսերը, քան առավել թանկերը:

-Զառա Մխեյանի անունը, հատկապես Իրինա Ալեգրովայի չկայացած համերգից հետո, շատ է շոշափվում: Նա մարդկանց այնքան էլ վստահություն չի ներշնչում: Չե՞ք մտածում, որ դա կարող է խանգարել նաև Ձեզ:

-Իհարկե, վախ կա: Բայց ես կարող եմ հստակ մեկ բան ասել. ժողովուրդը գուցե և մանրամասներին տեղյակ չէ, բայց պետք է իմանա. երբ դրսից արտիստ են հրավիրում, հոնորարը նախապես են վճարում՝ մինչև գովազդներով այդ մասին հայտարարվելը: Այնպես որ, եթե Ալեգրովային գումարը նախապես տրված չլիներ, ապա նա երբեք Հայաստան չէր գա, այդ գովազդը չէր գնա:  Հետևաբար, համերգի հետաձգումը կապ չունի գումարային հարցերի հետ: Եվ ես, և Նարին եղել ենք Իրինա Ալեգրովային դիմավորողների շարքում:

-Տեղի արտիստներին նույնպե՞ս նախապես են վճարում, թե՞ ծանոթությունը դեր է խաղում և երբեմն «պարտքով» եք աշխատում:

-Ոչ, իհարկե նախապես են վճարում: Եթե ինձ շատ հարազատ մարդ լինի, միգուցե և անվճա՞ր երգեմ… Բայց, սովորաբար, համերգի գումարը նախապես է վճարվում:

-Վերջին շրջանում Ձեր էկրանային բացակայությունը ինչո՞վ է պայմանավորված:

-Եթե անկեղծ լինեմ, առանձնակի ցանկություն չեմ էլ ունեցել ակտիվություն ցուցաբերելու: Նորից կկրկնվեմ ու կասեմ, որ յուրաքանչյուր արտիստի համար շատ կարևոր են համերգները: Ես երգում եմ կորպորատիվ միջոցառումների, հարսանիքների, ծնունդների ժամանակ, ինչն ընդունված է ամբողջ աշխարհում: Պասիվությունս պայմանավորված էր նաև բալիկիս ծնունդով, հետագայում էլ՝ իմ ակումբի գործունեության զբաղվածությամբ:

-Բայց գո՞հ եք այսօրվա հայկական շոուբիզնեսից, երգերի որակից, ներսում տիրող մթնոլորտից։

-Ես շատ չեմ շփվում, երբեք չեմ եղել «տուսովկաների» մեջ, քանի որ դա չեմ սիրել: Չեմ ցանկանա վատ կարծիք հայտնել: Կասեմ, որ ունենք շատ տաղանդավոր երգիչներ: Միգուցե, երգացանկերն այնքան էլ իմ ճաշակով չեն, դա ճաշակի խնդիր է… Այսօր տեխնիկան հասել է այն մակարդակին, որ ամեն մարդ էլ կարող է երգել, տեսահոլովակ նկարահանել: Նորմալ է ամեն ինչ:

-Անչոկ, հայերն այնքան էլ չեն կարողանում ընկերովի բիզնես անել, միմյանց մեջ հատկապես գումար կիսել: Դուք Նարիի հետ արդեն 5 տարի բավական խաղաղ աշխատում եք, նույնիսկ երրորդ գործընկերոջը՝ Սոսո Պավլիաշվիլիին ներգրավեցիք: Դժվար չէ՞:

-Ասեմ, որ ամեն ինչ սկսեցինք ես ու Նարին, անցանք բոլոր բարդությունները, հաղթահարեցինք: Հինգ տարին փոքր ժամանակահատված չէ և՛ գումար կիսելու, և՛ ընկերական հարաբերությունների ամրությունը ստուգելու համար: Իսկ Սոսո Պավլիաշվիլին այնքան պոզիտիվ, ադեկվատ մարդ է, առանց լրացուցիչ ամբիցիաների, որ նման խնդիր ծագել չի կարող: Ասեմ ավելին, նա ընդհանրապես չի խառնվում նման բաների մեջ:

-Ամեն դեպքում, Ձեր և Նարիի մեջ այս ընթացքում բիզնես-խնդիրներ չե՞ն առաջացել:

-Խնդիրներն այլ տեսակի են. կարող է ակումբի համար որոշենք որևէ բան գնել, նա այլ ճաշակ ունենա, ես՝ այլ: Նման քննարկումներ, փոքրիկ վիճաբանություններ կարող են լինել և ոչ ավելին: Գումարի մասին ընդհանրապես չի կարող խոսք լինել։

-Հայաստանում բիզնես ունենալն իրեն արդարացնո՞ւմ է:

-Մեզ համար շատ հաճելի է ունենալ այս բիզնեսը, քանի որ զբաղվում ենք նաև մեր աշխատանքով՝ մենք երգում ենք մեզ մոտ: Իսկ որպես բիզնես չեմ կարող ասել, որ այսօր արդարացնում է: Քիչ մարդ է մնացել երկրում, եղածն էլ այլ դժվարություններ է փորձում հաղթահարել և ոչ ժամանցի վայրեր այցելել: Հայաստանում մարդկանց ընդհանուր սոցիալական վիճակը ծանր է: Բայց ընդամենը մեկ տարի առաջ սա կարելի էր բիզնես անվանել, բավականին եկամտաբեր աշխատանք էր:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին