Դիտեք նաև՝
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Լոս Անջելեսի «Nokia» համերգասրահում, նոյեմբերի 9-ին, ուղիղ 21.00-ին` Երևանի ժամանակով նոյեմբերի 10-ի 9.00-ին, սկսվել է Սիրուշոյի առաջին համերգը մայրանալուց հետո: Համերգի բոլոր տոմսերը վաճառված են եղել, իսկ Սիրուշոյի նկարով պաստառները եղել են ոչ միայն «Nokia» համերգասրահի վրա, այլև Լոս Անջելեսի տարբեր հատվածներում: Ֆեյսբուքյան օգտատեր Նանա Կոբալյանի տեսանյութում ներկայացված է համերգի ընթացքում հնչած «Տարիներ» երգը` Սիրուշոյի և Հարութ Փամբուկչյանի կատարմամբ: