▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Չախոյանը տիրապետում է Հրապարակի տեսախցիկների կադրերին. ո՞վ է թույլ տվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, բան ու գործը թողած, հետևում է գործադրի շենքի անվտանգության համար տեղադրված տեսախցիկների աշխատանքին։ Հետևելը՝ դեռ ոչինչ, իրեն իրավունք է վերապահում տեսախցիկների արձանագրածները հրապարակել։

Երեկվանից իշխանամերձ լրատվամիջոցներն ու պաշտոնյաները (որոնց մեջ, ի դեպ, իրավաբաններ կան), մեկը մյուսին հերթ չտալով, տարածում են մոնտաժված մի տեսանյութ, որտեղ լրագրող-օպերատորը ցուցադրում է պատի մեջ մտցված հեղույսը։ Կադրը տեսախցիկով ֆիքսում է հեղույսը հանել-դնելը, ինչին էլ հենց հղում են անում իշխանության ներկայացուցիչներն ու արդարանում, թե օպերատորն է ծակ բացել ու հեղույսը պատի մեջ մտցրել։

Եթե անգամ ենթադրենք, որ ընդդիմադիր լրատվամիջոց ներկայացնող օպերատորը, գայլիկոն ձեռքն արած, պատը ծակել ու հեղույսն այդ անցի մեջ է տեղադրել, ապա պատմամշակութային արժեք համարվող շենքի վրա մի քանի հազար անցքերի հեղինակներն ովքե՞ր են․ նորից լրագրողնե՞րը, թե՞, ամեն դեպքում, «նախկինները»։

Իհարկե, պարզից էլ պարզ է, որ իշխանության ներկայացուցիչներն այժմ արդարանալու ու մեղքն իրենց վրայից գցելու խնդիր են փորձում լուծել, բայց նախ պետք է սկսել այն հարցից, թե ինչ ճանապարհով է տեսանյութը Տարոն Չախոյանին հասել, ապա պարզել՝ ով է նրան իրավունք տվել հրապարակելու այն։

Որքանով տեղյակ ենք, նա ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ էլ մեկ այլ ուժային կառույցի աշխատակից չէ, հետևաբար ինչո՞ւ է իր լիազորությունները գերազանցող գործողություն կատարել»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին