▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախում զոհված զինծառայողի ընտանիքին

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նախորդ տարվա ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին: 

«Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց ձեր ընտանիքին նույնպես ապահովել բնակարանով: Շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ՝ հերոս որդի լույս աշխարհ բերելու համար: Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին