▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարվա ամփոփում

«Հայկական ժամանակ» օրաթերթն առանձնացրել է տարվա տաս կարևոր իրադարձությունները: Հիմնականում համաձայն լինելով առնձնացումների հետ՝ հակիրճ ներկայացնեմ իմ վերաբերմունքն այդ իրադարձությունների նկատմաբ:
- 2014 թվականի ապրիլի 3-ին հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Եթե համեմատության մեջ դնենք նախորդ ու ներկա կառավարությունները, ապա կարող ենք նկատել, որ գործողն ավելի «բազարային» ու ոչ պրոֆեսիոնալ է:
- 2014 թվականի հուլիսի 1–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը (ՀԾԿՀ) որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1–ից 3,85 դրամով ավելացնելու մասին: Ռուսական ընկերությունները՝ կոռումպացվածության ու վատ մենեջմենթի պատաճառով, բառիս բուն իմաստով թալանում են մեր ժողովրդին: Սա կայսերական քաղաքականության դրսևորումներից մեկն է:
- 2014-ի օգոստոսի 1-2–ից կտրուկ սրվեց իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում: Անցնող տարվա մեջ երկու անգամ՝ կանգնած ենք եղել պատերազմի վերսկսման իրական վտանգի առաջ:
- 2014 թվականի սեպտեմբերի 25-ին կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետ: Այս որոշումը գուցե վիճահարույց է քաղաքական տեսանկյունից, բայց միանգամայն ընդունելի է սյունեցիների կողմից:
- 2014 թվականի հոկտեմբերի 15-ին հրապարակվեց սահմանադրական հայեցակարգի նախագիծը: Սահմանադրական բարեփոխումների գործընթացը դառնալու է հիմնական թեման ու քաղաքական ուժերի սահմանագիծը առաջիկա զարգացումներում:
- 2014 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Կարգին Հայկոյի՝ Հայկ Մարությանի «Սուպեր մամա» ֆիլմի պրեմիերան: Ափսոս չեմ նայել, ասում են՝ լավ ֆիլմ է:
- 2014 թվականի նոյեմբերի 18–ին Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցոթյան մասին» օրենքը: Այս օրենքն ավելի շատ խորացնելու է օֆշորային տրամադրությունները, քան՝ նպաստելու է սահմանամերձ գյուղերի զարգացմանը:
- 2014 թվականի հոկտեմբերի 10–ին տեղի ունեցավ ոչ իշխանական եռյակի առաջին համատեղ հանրահավաքը: Տպավորիչ հանրահավաքներին հետևեց նույքան խոսուն ու ճահճային լռությունը:
- 2014 թվականի հոկտեմբերի 10–ին Մինսկոմ ստորագրվեց ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը, որով 2015–ի հունվարի 1-ից ՀՀ-ն դառնալու է ԵՏՄ լիիրավ անդամ: ԵՏՄ-ն ոչինչ չի տալու Հայաստանին՝ զարգացման տեսանկյունից: Հուսանք, որ այս միությունը կմնա թղթի վրա՝ էապես չվնասելով մեր երկիրն
- 2014 թվականի նոյեմբերի 26–ի նիստոմ Բոլիվիայի խորհրդարանի 2 պալատները միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ օրինագիծը: Նման որոշումներն ավելի շատ բարոյական, քան՝ քաղաքական էֆեկտ ունեն:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին