▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տաշիր» պիցցայի մեջ ապակի է գտել. ներողության փոխարեն անպատվել են

Մարիամ Մելքումյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ժողովուուուրդ,  ձեր օգնության կարիքն ունենք, խնդրում եմ խորհուրդ տալ ինչպես վարվել նման իրավիճակներում և ինչ գործողություններ ձեռնարկել պաշտպանված լինելու համար...

Ուրեմն այսօր Դալմա առևտրի կենտրենում էի քրոջս հետ, որոշեցինք ընդմիջում անել. Տաշիր պիցցայից պիցցա վերցրեցինք, նախապես վճարեցինք, երկրորդ կտորը ուտելիս քուրս կարելի է ասել ուղղակի փսխեց՝ ապակու կտոր էր պիցցայի մեջ, գիտեք նման դեպքերում ինչ ենք անում, որ ստամոքսը մաքրվի, հետո մոտեցանք բաժին, ասեցինք, որ ապակու կտոր էր պիցցայում մենեջերին փորձեցինք տեսնել, ապարդյուն, փոխարենը աշխատողները այնպես հարձակվեցին, մուննաթ եկան, մի հատ նույնիսկ ներողություն չխնդրեցին՝ ասելով ում ուզում եք բողոքեք, սնունդա մեջը ամեն ինչ էլ կարա լինի, մենք ինչ մեղավոր ենք, կարծես իրանք չեն հենց պիցցայի բաղադրությունը պատրաստում: Մենեջերը այդպես էլ չհայտնվեց, փոխարենը աշխատողները շարքային սպասարկողից սկսած խոհարարով վերջացրած բառացիորեն անպատվեցին ու արդեն չգտեինք զարմանանք որ սննդ մեջ ապակու կտորներ են, թե աշխատողների նման սուր արձագանքից ապշենք: Ասելս էն է, որ ոչ մի ձևով պաշտպանված չենք, սովորական ընդմիջումը կարա կյանքի համար վտանգավոր լինի: Փաստորեն այսուհետև պիցցա պատվիրելիս պետք է հարցնենք բաղադրության մեջ ապակու կտորներ հո պատահաբար չկան որպես բոնուս: Ապակու կտորը որպես «հուշ» անձեռոցկում փաթաթեցինք ու փոռ ու փոշման գնացինք մեր գնումները շարունակելու: Սննդի գծով մենեջերի կամ պատասխանատուի գտել այդպես էլ չեղավ, բայց մեկա, դեռ մտածում ենք ինչ կարելի է անել, որ նման դեպքերից քիչ թե շատ ապահովված լինենք:

Հ.Գ.

Բարկացաաած ու վախեցաած հետևանքների համար, հարցա արդյոք էլ են կտորներ եղել մեր գտած մեկից բացի: Քաղաքակիրթ երկրներում նման դեպքերում կազմակերպությունը լուրջ պատասխանատվության կենթարկվեր, բայց մեր մոտ տարրական քաղաքավարության կանոններից ելնելով ոչ մեկ նույնիսկ ներողություն չխնդրեց, մենեջերն էլ նույնիսկ սենյակից դուրս չեկավ՝ պատճառաբանելով թե տեղում չէ: Իրանց պետքա էդ ապակիներով պիցցան ախորժակով ուտեցնել, որ հասկանան ինչ է նշանակում հաճախորդի հետ նման ձևով վարվել:

Մեր «այդքան սիրելի» Տաշիր պիցցայում սովորական ընդմիջումը չարիք դարձավ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին