▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթևիկ Ռևազյանը պատասխանել է Էդմոն Մարուքյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է

 «Ընթացք տալով ձեր դիմումներին, երկու շաբաթ առաջ դիմել էի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ հետևյալ հարցի կապակցությամբ.

Մեզ շարունակաբար փոխանցվող տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա մարտի 28-ից ռուսական որոշ քաղաքներից, օրինակ՝ Սոչիից, ուղիղ չվերթները Հայաստան և հակառակ ուղղությամբ դադարեցվելու են։ Նշվածը բնականաբար հարուցում է քաղաքացիների դժգոհությունը։

Ըստ այդմ, խնդրել եմ հայտնել, թե արդյո՞ք այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, խնդրել եմ հայտնել խնդրի մանրամասները և ինչի հետ են կապված այս փոփոխությունները։ Միաժամանակ առաջարկել եմ թույլ չտալ քաղաքացիների համար նման անբարենպաստ որոշման կայացումը և կիրառումը։

Այսօր ստացել եմ գրությանս պատասխանը, որին կարող եք ծանոթանալ ստորև»:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին