Տավուշցիները լուսացրել են ճանապարհին` հանուն հայրենիքի
Տեսանյութերը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջից
***
«Մարդիկ պատրաստ են ընդհուպ իրենց տներն այրել, չեն կարող ադրբեջանցիների հետ ապրել»,- ասում է ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով մի քանի օր է՝ Ոսկեպարում է, բողոքի ակցիա իրականացնող բնակիչների կողքին։ «Այս սահմանները մեր սուրբ նահատակների արյամբ են գծվել, այստեղ գրեթե բոլորը կորուստ ունեն։ Մարդիկ հաստատակամ են, պահանջը մեկն է՝ հրաժարվել այդ ապօրինի գործընթացից, սահմանների փոփոխության հարցը պետք է հանրաքվեով լուծվի։ Մարդիկ մինչև վերջ կանգնելու են»։ *** |
||
Տավուշից լրագրողները հայտնում են՝ թեև նախօրոք պայմանավորվածություն է եղել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է այցելի Տավուշ՝ հանդիպելու բանակիչների հետ, սակայն հանդիպումը չեղարկվել է։ Մհեր Գրիգորյանը պատրաստվում է Երևանում ընդունել Տավուշի գյուղերի վարչական ղեկավարներին։ Այս պահին լրագրողները շարժվում են Ոսկեպար, որտեղ, բնակիչների տեղեկություններով, վերսկսվել են ականազերծման աշխատանքները։ *** Ոսկեպարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ «Թույլ եք տալիս, որ թուրքը գա, եկեղեցին պղծի՞»,- ասաց քաղաքացին՝ դիմելով ականազերծման աշխատանքները վերահսկող ոստիկանին։ «Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք»,- շարունակեց նա: «Ոստիկանությունն աշխատանքերը դադարեցնելու լիազորություն չունի, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում»,- պատասխանեց ոստիկանը։ ***
|