▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի ոտքը կտրվել է

Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզում երեկ ՝ մայիսի 4-ին ականի պայթյունի հետեւանքով  զինվորական է վիրավորվել:

Շիրազ Սահակյանը երեկ Բերդի հոսպիտալում վիրահատվել է, ոտքը կտրել են, վիճակն այժմ կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

1969 թվականին ծնված զինվորականն ամուսնացած է, ունի 2 երեխա՝ աղջիկ եւ տղա: Նրանք ուսանողներ են:

Հիշեցենք, որ ավելի վաղ  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ զինվորականի վիճակը ծանր է և նա տեղափոխվել է Բերդի հոսպիտալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին