▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում մեքենան ընկել է գետը. բոլոր տուժածները ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ են

 

Երևանի բնակիչ, 27-ամյա Հայկ Շահինյանն իր վարած Mercedes մակնիշի 17 GG 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Աղստև գետում։

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 27-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Աղստև գետում. 3  վիրավորները ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ են

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.cօm–ը:

 Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 29-ին, ժամը 22։30-ի սահմանում։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Շահինյանը և ուղևորները՝ 23-ամյա Արայիկ Դավթյանը (Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ) ու 26-ամյա Կարեն Թանանյանը (Իջևան քաղաքի բնակիչ), մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

 

 

 

 

 

 

 

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին