«Տեղի է ունեցել անընդունելի բան․ դա եղել է դիտավորություն, թե ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, դա չի փոխում տեղի ունեցածի գնահատականը: Երկու դեպքում էլ դա ինձ համար դա անընդունելի է: Ես 2 վարկածներից ոչ մեկը չեմ կարող բացառել, բայց մի բան կարող եմ ասել: Ինչի արդյունքում էլ դա եղած լինի, պիտի անպայման պատասխանատվություն կրեն, այդ թվում՝ վարչապետի մամուլի ծառայությունը, որովհետև նրանք պետք է ամենայն մանրամասնությամբ հսկեին ամբողջ գործընթացը»,-այս մասին այսօր նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին։
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե թավիշը չարաշահողները պետք է հեռանան, Ն. Զոհրաբյանն ասաց հետևյալը.
«Ելակետը պետք է ոչ թե թավշյա պաշտոնյա լինելը լինի, այլ պրոֆեսիոնալիզմը: Թավշյա այնքան ոչ պրոֆեսիոնալներ կան, ինչի արդյունքը տեսնում ենք պարբերաբար»,- ամփոփեց ԲՀԿ-ականը: