▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թավշյա հեղափոխությունը եղավ ՀՀԿ-ի որոշմամբ․ Դավիթ Շահնազարյան

 

 

«Այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն: Ընտրությունների արդյունքները, ինչը կարձանագրվի, դրանք լավագույն դեպքում, ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին, իսկ մեկ ամիս, երեք ամիս անց այն լինելու է լրիվ ուրիշ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը:

 

 

 

 

Վերջինիս խոսքով՝ ՀՀԿ-ն արել է շատ կարևոր քայլ, որը հարգանքի է արժանի:

«Առաջինը՝ այն, որ այսօր իշխող վարչախումբն անընդհատ շեշտում է, որ եղել է խաղաղ, թավշյա հեղափոխություն: Դա այդպես է եղել, դա իրենց պատճառով չի եղել, դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը:

 

 

 

 

 

 

 

Եթե կարծում էին, որ իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառեր, սխալվում էին: Ի՞նչ է, Լյովա Երանոսյանը չէ՞ր կարող ուժ կիրառել»,- ասաց Շահնազարյանը:

Կարդացեք նաև՝ Եկած-չեկած՝ բանակն արժեզրկում են. Դավիթ Շահնազարյան

Ոստիկանությունը երբեք չի եղել այսքան թույլ և նվաստացված իշխանության կողմից. Դավիթ Շահնազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին