▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թաղապետարանների աշխատողներին մի՛ ուղարկեք կանգառներ ու տրանսպորտի մեջ». Մանուկ Սուքիասյան

Դիտեք նաև՝

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի գրառումը. «Ուղղակի ամո՛թ ա. ավագանու նիստերին թաղապետերին եք օգնության կանչում, ժողովրդի դեմ էլ թաղապետարանների աշխատողներին եք հարկադրում դուրս գալ։ Հանգի՛ստ թողեք թաղապետարանների աշխատողներին, մի՛ ուղարկեք կանգառներ ու տրանսպորտի մեջ։ Մարդկանց իրար դեմ մի՛ հանեք, դա շուռ կգա հենց ձե՛ր դեմ։
Թեպետ՝ արդեն ուշ է…»:

***

«Ավինյանը փողոցից փողոց ընկած ասում էր՝ «Ասեք, կանենք», բայց մենք չենք ասել՝ տրանսպորտի գինը թանկացնի։ Դեմ եմ իրենց գործելաոճին։ Շատ վիրավորված եմ, չեմ վճարելու»,- ասում է տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացին։

Հիշեցնենք՝ երրորդ օրն է քաղաքացիները բոյկոտում են հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը:

***

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Այն մարդիկ, ովքեր կողմ են տրանսպորտի թանկացմանը, նույնպես բոյկոտում են։
Տեսանյութով արձանագրեցի, որ տիկինը, ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ, քանի որ ՔՊ-ի սիրելի TelCell-ը 50 դրամ չի ընդունում։ Արդյունքում, լինելով կողմ թանկացմանը, նա ֆինանսապես ի վիճակի չէր միանվագ վճարել 300 դրամ՝ QR կոդ գնելու համար։
Սա վառ ապացույց է, որ մարդիկ, քաղաքական հայացքներ ունենալով և կողմ լինելով թանկացմանը, իրականում ի վիճակի չեն կրել այդ ֆինանսական բեռը, տրանսպորտի համար 300 դրամ վճարելու համար։
Հիշեցի հայտնի տեսանյութը, որտեղ կինը ասում էր՝ եթե նույնիսկ հացը դառնա 1000 դրամ, մեկ է` մեր վարչապետը Նիկոլն է։
Ժողովուրդ ջան, գոնե հիմա գիտակցում եք, թե ինչ մտածելակերպ ունեցող մարդիկ են ազդում հանրության կարծիքի վրա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին