▲ Դեպի վեր

Շաբաթ, 03.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում հիացմունքով են ընդունել հայ ժամանակակից արվեստի վառ ներկայացուցչին. ներկայացնում է «Անտիկյան»-ը

Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո «Անտիկյան» ցուցասրահը Art Caucasus հիմնադրամի աջակցությամբ բացեց նկարիչ Սամվել Չիբուխչյանի «Տարածություն և ժամանակ» խորագրով ցուցահանդեսը ։

Մոտ 5 տասնյակ աշխատանքներից կազմված ընդգրկուն այս պատկերահանդեսը հայ ֊վրացական դարավոր բարեկամության նոր էջ սկզբնավորեց։

Վրաստանում մեծ սեր վայելող հայազգի նկարիչներ Գայանե Խաչատրյանի , Բաժբեուկ֊Մելիքյանների, Էլիբեկյանների ու Փարաջանովի արվեստային ավանդույթներն արժևորող խստապահանջ արվեստասերները բարձր գնահատեցին ու անթաքույց հիացմունքով ընդունեցին նաև հայ ժամանակակից արվեստի վառ ներկայացուցչին։

Սամվել Չիբուխչյանն էլ արվեստի ինքնատիպ լեզվով իր լռելյայն խորհրդածությունները կիսեց ներկաների հետ՝ առավոտյան սառը լույսով ցողված մեր քարքարոտ լեռների, հայոց եզերքի , ժամանակի ու տարածության , իր հյուսած անցնցում ժամանակի մասին։

Հայ ժամանակակից արվեստի այս տոնը Թբիլիսիի սրտում , Կուրի ափին գտնվող IArt ցուցասրահի հյուրընկալ հարկի ներքո կշարունակվի մինչև ս. թ . փետրվարի 28֊ը։

Լուսանկարները՝  «Անտիկյան» ցուցասրահի ֆեյսբուքյան էջում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին