Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ինչպես հայտնում եn ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի Նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է Պաշտպանության նախախարությանը հատկացնել մեկ միլիարդ դոլլարի չափով գումար՝ռազմական ծախսերը հոգալու համար։ Սա նախատեսված է 2017 թվականի բյուջեով։ Արտառոց ոչինչ չէր լինի, այս իրողության մեջ, եթե օրինակ համեմատության համար չարձանագրեինք, որ անցյալ տարիների ընթացքում, իսկ ավելի կոնկրետ անցյալ տարի, Ադրբեջանը իր պաշտպանական ծախսերը ամրացնելու համար ծախսել էր հինգ միլիարդ դոլլար։
Թե ինչով է այս ամենը պայմանավորված,դժվար չէ կռահել։ Խնդիրը նրանում է,որ Ադրբեջանում վերջին տարվ ամեջ կտրուկ ընկել են նավթի գներն ու կրճատվել են երկրի պետական ծախսերը։ Բավականին հետաքրքիր է դառնում ,թե ինչպիսին կլինի այս երկրի քաղաքական արտաքին ու ներքին կուրսը՝արդեն բյուջեի պաշտոնական հաստատումից հետո։ Իլհամ Ալիևի վարչակարգը մշտապես միտված է եղել մանավանդ արտաքին քաղաքական հարցերում,հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրում հանդես գալ ռազմատենչ հռետորաբանության տեսանկյունից։
Ոչ վաղ անցյալում,նավթադոլլարներից ստացված եկամուտով Ադրբեջանին հաջողվել էր նորանոր զինտեխնիկայով զինել իր բանակն ու բերել բարձր մարտունակության։ Ինչ-որ իքս պահի,նաև արտաքին աջակցության շնորհիվ Ալիևը սանձազերծեց ապրիլյան քառօրյան։ Թե ինչ եղավ հետո,բոլորին է պարզ,սակայն փաստը է մնում,որ Ադրբեջանի նախագահը դեռ վաղուց էր հասկացել ռազմակն բյուջեի նվազման միտումներն ու պատերազմի սանձազերծումը կապված է հենց այդ ծախսերը կոմպեսացնելուն։ Այսինքն,եթե հաջողվեր արագ բլից կրիկը,Ադրբեջանը կարող էր սեփական հանրությանը բացատրել,թե ինչու այսքան շատ միջոցներ ծախսվեցին բանակի վրա։Սակայն իրադարձությունները ցույց տվեցին,որ այժմ ալիևյան վարչակարգը կանգնելու է շատ լուրջ խնդիրների առաջ։