Լինքով Պուտինի ճառն է, Կրեմլի կայքից: Թագավորը չի օգտագործում «գենոցիդ» եզրույթը հայերի կոտորածի մասին խոսելիս, արտասանում է այն մի անգամ՝ ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի մասին հիշատակելուց:
Օբաման ևս չի ասում այդ բառը:
Փաստացի, երկուսն էլ խույս տվեցին: Ռուսներն, իհարկե, ֆոռա ունեն՝ նախ, գոնե եկել է, երկրորդ՝ գրում են այդ բառը գոնե միջոցառման նկարագրությունում, թեկուզ և ոչ նախագահի շուրթերից:
+Պուտինն ասել է այդ բառը 2 օր առաջ՝ ֆորումի մասնակիցներին ուղղված խոսքում: Բայց մյուս կողմից, Պուտինն ինչից ասես խոսեց՝ իր գալը ՌԴ փիառի վերածելով, իսկ Օբամայի ճառն այդ առումով ավելի հայաստանակենտրոն էր:
+ԱՄՆ-ն մարդ չէր ուղարկել Գալիպոլի, Ռուսաստանից գնաց Նարիշկինը:
Պատկերացնում ե՞ք, ինչ կրակն են ընկել ԱՄՆ ու ՌԴ փիառ անողները, ո՞նց պիտի այս նջուկից դուս գան: Ցավակցում եմ: