Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի Մետրոպոլիտենը, հավանաբար, ընդառաջ գնալով հայ-ռուս-ադրբեջանական բարեկամությանը, այսօր խորհրդային ժամանակների ռուսերեն երգեր էր միացրել, որոնցից մի քանիսը՝ ադրբեջանցի երգիչ Մուսլիմ Մագամաևի կատարմամբ: Ժամը 12-ին մտել եմ մետրոյի «Գործարանային» կայարան, 4.5 ժամ անց դարձյալ օգտվել եմ մետրոյից, երկու անգամ էլ ռուսերեն երգեր էին: Ընդ որում, նաև՝ գնացքներում: Բայց սա դեռ ամենը չէ: Վերադարձիս, 16:30-17:00-ի միջակայքում, մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտենալիս, մեքենավարը, «Զգուշացե՛ք, դռները փակվում են» հայերենով և անգլերերնով ձայնագրությունը միացնելուց մեկ րոպե առաջ ռուսերենով նետեց. Освободите двери. Մետրոյի գանցքում, մարդիկ իրար նայեցին, ես էլ բարձրաձայն դժգոհեցի, թե արդեն ռուսերենի՞ եք անցել: Հավելենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանն ի պատասխան Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը, թե իբրեւ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենում «ի նշան» հայ-ռուս-ադրբեջանական բարեկամությանը, այսօր խորհրդային ժամանակների ռուսերեն երգեր էր միացվել, որոնցից մի քանիսը՝ ադրբեջանցի երգիչ Մուսլիմ Մագամաեւի կատարմամբ էր, հետեւյալ պարզաբանմամբ է հանդես եկել. «Հայտնում ենք, որ այսօր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչել են կոմպոզիտորի հայտնի գործերը։ Հաշվի առնելով վերոգրալը, պետք է փաստել, որ տիկինը տարածում է ապատեղեկատվություն. Երեւանի մետրոպոլիտենի գնացքներում հնչում է միայն դռները փակվող երկլեզու հայտարարություն՝ հայերեն եւ անգլերեն։ Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղեւորների շրջանում եւ ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»: |
«Մետրոպոլիտենում այսօր ադրբեջանցի երգչի կատարմամբ երգեր էին հնչում». Նարինե Մկրտչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet