▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թևան Պողոսյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը

Հայտնում եմ բոլորին, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահին եմ հանձնել գրություն, որով հետ եմ վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումս: 

Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ:

 

Թևան Պողոսյան

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հրաժարականից հետո հակասություններ  էին առաջացել «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին