▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի կողմից․ Կանադայի վարչապետ

«Մենք բազմաթիվ աղբյուրներից ունենք ապացույցներ այն մասին, որ ինքնաթիռը գնդակոծվել է իրանական հրթիռով: Դա սխալմամբ է արվել», - ասել է  Կանադայի վարչապետ  Տրյուդոն:

Տրյուդոն ասել է, որ Կանադան պահանջում է պատասխաններ այն հարցերին, թե որն է եղել Boeing- ի կործանման պատճառը: Նա կոչ արեց ողբերգության լիարժեք հետաքննություն անցկացնել:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները, ինչպես նաև ամերիկյան և իրաքյան հետախուզության աղբյուրները, նաև հայտնել էին, որ չորեքշաբթի Թեհրանի մերձակայքում խորտակված ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ գնդակոծվել է իրանական ՀՕՊ հրթիռի կողմից:

Իսկ Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն հերքել է  այն ենթադրությունը, որ վթարի ենթարկված ինքնաթիռը կարող է պատահաբար խոցված լինի հրթիռով:
Աբեդզադեն շեշտել է, որ ինքնաթիռի վրա հրթիռային հարձակումը «գիտականորեն անհնար է»: Նա բացատրեց, որ նույն պահին նույն բարձրության վրա են եղել ևս մի քանի ուղևորատար ինքնաթիռ:

Նա շեշտեց, որ  Իրանում գոյություն ունի  «լիակատար համակարգում» ռազմական և քաղաքացիական հատվածների միջև եւ բացառեց հրթիռով խոցելու տարբերակը:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 167 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին