▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր և Տիկին Սարգսյաններն այցելել​ են​ Սուրբ​ Հարության​ տաճար

Հայաստանի​ Հանրապետության​ նախագահ​ Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին​ Նունե​ Սարգսյանն​ այցելել​ են​ Երուսաղեմի​ և​ քրիստոնեական​ աշխարհի ամենանվիրական​ և​ գլխավոր​ սրբավայրերից​ մեկը՝​ Սուրբ​ Հարության​ տաճար, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Այն կառուցված​ է​ Քրիստոսի​ գերեզմանի,​ Գողգոթայի​ խաչելության​ տեղի,​ Խաչգյուտի​ քարայրի​ և մի​ շարք​ այլ​ սրբավայրերի​ վրա։​ Քրիստոսի​ գերեզմանը​ գտնվում​ է​ Ս.​ Հարության​ տաճարի​ մեծ գմբեթի​ տակ:​ ​ Տաճարը​ համատեղ​ տնօրինում​ են​ Հայ,​ Հույն​ և​ Կաթոլիկ​ եկեղեցիները:

Հայաստանի նախագահին​ և​ տիկնոջը​ դիմավորել​ են Երուսաղեմի​ Հայոց​ պատրիարքության​ լուսարարապետ​ Գերաշնորհ​ տեր​ Սևան​ արքեպիսկոպոս Ղարիբյանը,​ հայ հոգևոր դասի​ ​ այլ ներկայացուցիչներ։

Նախագահ Սարգսյանը​ և​ տիկին Սարգսյանը​ շրջել​ են​ տաճարում,​ եղել​ սրբավայրերում, մոմ​ վառել,​ աղոթք հնչեցրել, զրուցել հոգևորականների​ հետ:

Հայ​ հոգևորականների հետ​ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը հսկայական մշակութային,​ հոգևոր​ արժեքներ​ ունի​ այս​ հողում​ և​ կարիք​ կա այդ​ ամենը​ շատ​ ավելի​ լավ ցուցադրելու​ և​ Երուսաղեմի​ այցելուներին,​ և​ աշխարհին ընդհանրապես: Նախագահի խոսքով՝ այս սրբազան հողն ու վայրը​ կարող​ են կամուրջ դառնալ,​ որ այն​ մարդիկ,​ ովքեր այցելում​ են​ այստեղ, նաև Երուսաղեմի​ միջոցով​ ճանաչեն Հայաստանը, հայ հոգևոր ու մշակութային մեծ ժառանգությունն ու արժեքները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին