▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր-Պետրոսյանը խոր մտահոգություն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը: Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին