Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման սկզբում Հայաստանը մեր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ էր համարվում, չնայած բազմաթիվ խնդիրներին: Նրա հրաժարականից ու 2007-ին քաղաքականություն վերադառնալուց հետո ինքն ընդունելի էր այնքանով, որքանով որ արժեքային այն համակարգի կրողն էր, որը հարազատ է նաև ինձ համար: Նրա ձևավորած շարժման պարտությունից հետո, երբ ինքը հիասթափվեց Արևմուտքից ու դա ածանցեց արևմտյան արժեքների վրա՝ դաշնակցելով Ծառուկյանի հետ, նրանց միջև ինձ համար որևէ տարբերություն արդեն չկա՝ ինչ հիմնավորմամբ էլ արդարացվի այդ համագործակցությունը: Ու եթե նույնիսկ այդ համագործակցությունը հասնի հաջողության՝ հրաժարական պարտադրելով գործող նախագահին կամ մեկ այլ տարբերակով, միևնույն է, այն ինձ համար կլինի նույնքան անընդունելի, որքան անընդունելի կլիներ, եթե Սարգսյանին հրաժարական պարտադրեր միայն Ծառուկյանը, որոնց արժեքային համակարգը հազարավոր կիլոմետրերով հեռու է իմից:
Տեր Պետրոսյանի և Ծառուկյանի միջև ինձ համար արդեն որևէ տարբերություն չկա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet