▲ Դեպի վեր

Ուրբաթ, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Տեռոր Գյումրիում․ ՔՊ-ն ցուցակներ է պահանջում

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ Գյումրիում տեղական իշխանությունները, ըստ լուրերի, օգտագործելով վարչական լծակները՝ տեռոր են անում համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարների նկատմամբ:

Խոսքը մանկապարտեզների, բժշկական հաստատությունների և այլ հիմնարկների մասին է։ Հրահանգվել է ռեալ ձայն տվողների ցուցակներ ներկայացնել, որպեսզի ՔՊ-ն «գույքագրի» ունեցածը և հասկանա, թե ինչ ձեռնարկի չքվեարկողների նկատմամբ։

ՔՊ-ական պատգամավոր, գյումրեցի Կարեն Սարուխանյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց` հնարավոր չէ, որ ՔՊ-ն նման ցուցակագրումներ և ճնշումներ բանեցնի․ «Հաստատ, մենք այդ ցուցակների հետ կապ չունենք, այ, որ իմանաք՝ ովքեր են նման ցուցակներ պահանջում, մեզ տեղյակ պահեք, որ զբաղվենք, դա ավելի շատ նախկինների գործելաոճն է»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին