Երգչուհի Քեթի Փերին ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանված է «Unconditionally» երգի հիման վրա: Երգչուհին այն նվիրել է հուլիսի 17-ին տեղի ունեցած ավիավթարի զոհերի հիշատակին:
«Մենք UNICEF-ի հետ միասին աշխատում էինք իմ նոր տեսահոլովակի վրա, որը նվիրված է աշխարհի շուրջ 35 միլիոն մարդու, ովքեր վարակված են ՄԻԱՀ-ով: Հինգշաբթի տեղի ունեցած ավիավթարի հետևանքով մենք կորցրեցինք բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել էին ՄԻԱՀ-ի դեմ պայքարին: Նրանք պատրաստվում էին մասնակցել միջազգային համաժողովի, որտեղ և մենք պատրաստվում էինք ներկայացնել իմ նոր տեսահոլովակը: Այժմ ես կցանկանայի իմ տեսահոլովակը նվիրել «Боинг-777» կործանված ինքնաթիռի բոլոր զոհերի հիշատակին»,- մեկնաբանել է իր տեսահոլովակը Քեթի Փերին:
Հիշեցնենք, որ «Malaysia Airlines» ավիաընկերության օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում 280 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ է եղել: