Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «ՊԱԶ»-ը վարել է Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սուրեն Գրիգորյանը, իսկ «ՎԱԶ 2121»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Արա Քոչարյանը։ Վթարի հետևանքով «Աստղիկ» ԲԿ բուժօգնության են դիմել «ՊԱԶ»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 54-ամյա Անահիտ Հարությունյանը, 75-ամյա Ռիմա Բալաչյանը, 31-ամյա Տաթևիկ Զաքարյանը և 35-ամյա Արամ Հարությունյանը։ «Ապարան» ԲԿ էր տեղափոխվել Նիվայի վարորդ Ա. Քոչարյանը, ով Ապարանի զինկոմն է։
Տեսանյութ Ապարանի զինկոմի մասնակցությամբ ավտովթարից. կան վիրավորներ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet