▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսնելով մեքենաների կուտակումները՝ տպավորություն է, թե ամբողջ Էջմիածինը գնում է Երևան. Քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:

/filemanager/uploads/diana_gasparyan_1.jpg

Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել:

Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:

Հիշեցնենք, որ երեկվանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Էջմիածնի 27 ելքերից փակվել են բոլորը՝ բացի 3-ից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին