Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր գլխավոր դատախազությունից գրություններ է հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ հանձնարելով անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու և բացահայտելու, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։

Սպասենք ու տեսնենք, թե այս հանձնարարության ֆոնին ինչ աշխատանքներ են «ակտիվացվելու» և նիկոլի հրաժարականը պահանջող քանի քաղաքացու տուն է առավոտյան խուզարկվելու…»։


