Հունիսի 18-19 Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած Իսլամական Համագործակցության Կազմակերպության (ԻՀՄ) նիստում ընդունվել է հռչակագիր, որը սատարում ու պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշմանը: Ադրբեջանի ԱԳՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ ընդունվել են որոշումներ «Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի» և «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում իսլամին պատկանող կրոնական հուշարձանների և պատմամշակութային ժառանգության նվաստացման ու ոչնչացման» վերաբերյալ:
Սա մեր հարևանի կողմից ճշմարտության խեղաթյուրման ու միջազգային հանրության աչքերին թոզ փչելու հերթական քայլն է: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանը ամեն հնարավոր ու անհնարին միջոցներն է կիրառում միջազգային հարթակում Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմում ավելի շահեկան դրություն ստանալու համար, որն էլ կարող է ենթադրել նաև ԼՂՀ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման գործընթացում որոշակի դրական փոփոխություններ Ադրբեջանի օգտին, և դրան հասնելու համար ադրբեջանցիները տարածում են նաև իրականության տրամագծորեն հակասող ու շինծու տեղեկատվություն անգամ:
Այժմյան աշխարհում անգամ այսպիսի միջազգային ու մեծամասշտաբ խնդիրները ուղղակիորեն կապված են տեղեկատվական ասպարեզում ծավալված քաղաքականության հետ: Եվ մեր երկրի ԱԳՆ-ն կամ մյուս պատկան մարմինները պետք է համարժեքորեն պատասխանեն այսպիսի սադրանքերին ու վարելով համապատասխան ու համարժեք քաղաքականություն տեղեկատվական հարթակում պետք է թույլ չտան այս տեղեկատվական հաշվեկշռում որևէ փոփոխություն՝ հօգուտ Ադրբեջանի, քանզի այսպիսի թերագնահատվող ու մանրուք համարվող հանգամանքները կարող են որոշակի բան փոխել ...