▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի է ունեցել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգիստը. արարողությանը մասնակցել է նաև վարչապետը

 

Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, պետական և հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը:

Արարողությանը մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Սերգեյ Համբարձումյանը կյանքից հեռացել է օգոստոսի 4-ին 97 տարեկան հասակում:

Նշենք, որ Սերգեյ Համբարձումյանը մի շարք միջազգային ակադեմիաների անդամ էր: Գիտության ոլորտում կատարած ահռելի աշխատանքի համար նաև մի շարք մեդալների էր արժանացել, Լենինի,Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության, Պատվո նշանի, Սուրբ Սահակի, Սուրբ Մեսրոպ, Յան Կամենսկու շքանշանակիր էր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին